Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի քաղաքացի հայ

MasterNews

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,-նշում են դեսպանությունից։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ-ին մեղադրում են ապօրինության համար

Մինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարել է դասախոսների մրցույթ, ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գոհունակությամբ փաստում է, որ դրան մասնակցելու համար դիմել է […]
Share
Instagram
Telegram