ԲՀԿ-ն Քոչարյանի գործը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ. Իվետա Տոնոյան

MasterNews

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հարցերը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ: Այս մասին խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Դա իրավական գործընթաց է, և օրենքով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածում, երբ այս հարցի հետ կապված կլինի հագուցալուծում, իրավական լուծում, այդ լուծման հետ կապված արդեն ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»,- ասաց նա:

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ չկա՞ Քոչարյանի գործումՏոնոյանը պատասխանեցոր իրենք սա դիտարկում են իրավական հարթության մեջ:

Անդրադառնալով երեկ Քոչարյանի հնչեցրած այն մտքինոր երկրում «ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն», Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի: Օրենքի գերակայության կամ ընդհանրապես օրինականության հետ կապված մեր դիրքորոշումը մենք բազմաթիվ անգամ արտահայտել ենք: Մասնավորապես, օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է բացառապես այս հարթության մեջ դիտարկել տեղի ունեցող բոլոր գործընթացները»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը  կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական […]
Share
Instagram
Telegram