«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

MasterNews

«Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն:

Ինչպես տեղեկացրեց  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժմընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որն, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, ինչպես նաև վաճառքի կազմակերպումը:
Օրեկան իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:

Ըստ հաստատված չվացուցակի՝ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական […]
Share
Instagram
Telegram