Աշխարհը մոտ Է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

MasterNews

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել Է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: «Նույնիսկ այդ կարճատեւ այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական Է Նագասակիի դասը, եւ այնուամենայնիվ, որքան Է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաեւ պետք Է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված Է Տուսկի հայտարարության մեջ: «Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որեւիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ: Դուք պետք Է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլեւ ամենից առաջ խաղաղության եւ անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված Է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ: «Այդ ամենը մեզ ցույց Է տալիս, թե աշխարը որքան շատ Է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձեւացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների եւ փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք Է: Այդ վտանգների գիտակցումը պետք Է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,-եզրափակել Է Եվրախորհրդի նախագահը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

Հունիսի 26-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների […]
Share
Instagram
Telegram