Անոմալ տապ Է հաստատվել Եվրոպայի երկրներում

MasterNews

Եվրոպայի երկրներում անոմալ տապ Է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող Է գերազանցել 40 աստիճանը: Այսպես, Մադրիդում մինչեւ շաբաթվա վերջը ջերմաստիճանը կհաստատվի 41 աստիճանի, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում՝ 36-38 աստիճանի նշագծին:

Տապի բարձրակետն սպասվում Է հունիսի 26-28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, բարձր ջերմաստիճանը մայր ցամաքի եվրոպական մաս են բերում քամու պոռթկումները Սահարայից: Ֆրանսիան նախազգուշացրել Է վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին, իսկ իսպանացի օդերեւութաբանները երկիր եկող եղանակը որակել են «ինֆեռնալ»:

«Դժոխքային վիճակ Է ստեղծվում»,-գրել Է մադրիդյան @slaplana_tve օդերեւութաբանը: Մասնագետներն ընդգծում են, որ այդպիսի եղանակը կարող Է հատկապես վտանգավոր լինել երեխաների, տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ: Ֆրանսիացի օդերեւութաբան Գիյոմ Վոզնիցան չի կասկածում, որ նոր ռեկորդը կսահմանվի արդեն հունիսի 27-ին. այդ օրը օդերեւութաբաններն սպասում են մինչեւ 45 աստիճան տաքություն: Բացի Ֆրանսիայից, հունիսյան տապի ազգային ռեկորդներ կարող են սահմանվել Ավստրիայում (ներկայում՝ ըստ Ցելսիուսի 38,6 աստիճան), Գերմանիայում (38,5), Շվեյցարիայում (37,2): Ամենախիստ տապը նորագույն պատմության մեջ գրանցվել Է Ֆրանսիայում՝ 2003 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում ռեկորդային ջերմաստիճաննների հետ կապված բարդացումների պատճառով մահացավ 15 հազար մարդ:, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստան թռիչքների արժեքը մեկ երրորդով աճել է ուղիղ չվերթների արգելումից հետո

Ռուսաստանի քաղաքներից Վրաստան տոմսերի պահանջարկը կիսով չափ կրճատվել Է ավիաչվերթների արգելումից հետո, ըստ որում նստափոխմամբ թռիչքի նվազագույն արժեքն այժմ մեկ երրորդով ավելի Է, քան ուղիղ […]
Share
Instagram
Telegram