Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019-ի բացմանը

MasterNews

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցել հարցում:

«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի: 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին` ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ

Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական […]
Share
Instagram
Telegram