Ազատ են արձակվել Թբիլիսիում անկարգությունների ընթացքում գրեթե բոլոր ձերբակալվածները

MasterNews

Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ Է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել Էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դատարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդամենը բերման Էր ենթարկվել 305 մարդ, որոնցից 121-ին կալանքի տակ Էին վերցրել Վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտելու համար: Մնացածներին ազատել Էին՝ սահմանելով տուգանք կամ տալով բանավոր նախազգուշացում:
Հունիսի 25-ի տվյալներով՝ կալանքի տակ Էր գտնվում 54 մարդ:
Դատարանը նրանց բոլորին մեղավոր Էր ճանաչել մանր խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ, հաղորդել Է Sputnik-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած (ֆոտո)

Հունիսի 26-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. […]
Share
Instagram
Telegram