Վրաստանում ցանկանում են ռուս զբոսաշրջիկների համար «շաթլներ» գործարկել Երեւանից

MasterNews

Վրաստանի հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին Էկոնոմիկայի նախարարությանը եւ զբոսաշրջության հատվածի ներկայացուցիչներին առաջարկել Է Բաքվի, Երեւանի եւ Թուրքիայի Տրապիզոնի օդանավակայաններից անվճար ավտոբուսներ գործարկել ռուս զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին ստորագրել Է հրամանագիր՝ Ռուսաստանի ավիաընկերություններին արգելելով հուլիսի 8-ից քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, տուրիստական գործարկուներին եւ գործակալներին հանձնարարված Է չվաճառել ուղեգրեր: «Փաստաթղթի հիմնական թեման հետեւյալն Է. մերձակա օդանավակայաններում՝ Բաքվում, Երեւանում եւ Տրապիզոնում կտեղակայվեն անվճար այսպես կոչված շաթլներ, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկներին հեշտությամբ կբերեն Վրաստան»,- հայտարարել Է Ալավերդաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ վերջնական որոշում ընդունելու համար քննարկմանը կներգրավեն նաեւ Վրաստանի ԱԳ նախարարությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի […]
Share
Instagram
Telegram