Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման…

MasterNews

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Ինչպես հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի «Ֆեյսբուք»-ի էջը, դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք...

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե […]
Share
Instagram
Telegram