ՌՌ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները

MasterNews

Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը:

Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել էնա:

Նրա խոսքով, Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն է:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում կարգավորման հարցերի մեծ մասի շուրջը

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն […]
Share
Instagram
Telegram