Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

MasterNews

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելովդատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:

Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 7.3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: […]
Share
Instagram
Telegram