ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում կարգավորման հարցերի մեծ մասի շուրջը

MasterNews

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Սիրիայի շուրջը եռակողմ հանդիպման բացման արարողությանը, որին, նրա հետ մեկտեղ մասնակցում են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, հայտարարել Է Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Պատրուշեւը նաեւ հայտնել Է Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի մեծ մասի շուրջն առկա համաձայնության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լիովին համաձայն եմ (Իսրայելի) վարչապետ (Բենիամին) Նաթանյահուի այն դիքորոշմանը, թե ինչ վիճակում պետք Է լինի Սիրիան մեր աշխատանքի արդյունքում, ինչպես նա ասաց՝ խաղաղ եւ անվտանգ, իսկ ես ցանկանում եմ հավելել, որ պետք Է ապահովվի Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը,- նշել Է Պատրուշեւը:- Նաեւ Սիրիան պետք Է համապատասխանի ՄԱԿ-ի Կանոնադրությանը»:

Խոսելով սիրիական կարգավորման մոտեցումների մասին՝ Պատրուշեւը նշել Է. «Մենք համաձայնության եկանք (այն հարցերի) մեծ մասի շուրջը, թե վերջին հաշվով ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Սիրիան»: «Այն բանի շուրջ, թե դա ինչպես անել, մենք պետք Է երկխոսություն վարենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Պաշտպանի չհայտարարված այցի արդյունքները

Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները, Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ […]
Share
Instagram
Telegram