Ուրուգվայը հաղթեց Չիլիին և դուրս եկավ փլեյ-օֆֆ

MasterNews

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խմբային փուլի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը C խմբում 1:0 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ:

Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա-Մարիո Ֆիլյու» ստադիոնում։ Միակ գոլը գրանցվել է խաղի 82-րդ րոպեին: Աչքի է ընկել Էդինսոն Կավանին՝ Ռոդրիգեսի փոխանցումից հետո:

32-ամյա հարձակվողի համար այս գոլը երկրորդն էր մրցաշարում։

Խմբի մյուս խաղում Էկվադորի հավաքականը ոչ ոքի խաղաց Ճապոնիայի թիմի հետ՝ 1:1: Հաշիվը բացվել է 17-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել ճապոնացի Սեյա Նակաձիման։ 35-րդ րոպեին Անխել Մենան հավասարեցրել է հաշիվը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշվիվը:

Ուրուգվայը, հավաքելով 7 միավոր, C խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, իսկ Չիլին 6 միավորով՝ 2-րդ տեղում։ Երկու թիմերն էլ դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Ճապոնիան (2) եւ Էկվադորը (1) լքում են մրցաշարը:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան

Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսն ճանապարհին […]
Share
Instagram
Telegram