Մասքը նշել Է մարդկության իրական խնդիրը

MasterNews

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը վերստին հայտարարել Է աղետի մասին, որի եզրին իբր գտնվում Է մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Insider-ը:

Հրատարակությունն ուշադրություն Է դարձրել գործարարի այն մեկնաբանությունների վրա, որոնք արվել են թվիթի տեսքով եւ որում հաղորդվել Է մինչեւ 2050 թվականը Երկրի վրա մոտավորապես 1,6 միլիարդով մարդկանց թվի ավելացման մասին:

«Իրական խնդիրը կդառնա մինչեւ 2050 թվականն աշխարհի բնակչության ծերացումը եւ կրճատումը, այլ ոչ թե գերբնակվածությունը»,-գրել Է Մասքը:

Նրա կարծիքով՝ մինչ այդ ժամանակը «(մոլորակի բնակչության) ժողովրդագրական կառուցվածքն՝ ըստ տարիքային խմբերի, կունենա շրջված բուրգի տեսք՝ տարեց մարդկանց մեծ թվով եւ երիտասարդների փոքր քանակությամբ»:

Ձեռնարկատերը համանման գաղափարներով հանդես Է եկել 2017 թվականի հուլիսին: 2016 թվականի նոյեմբերին SpaceX-ի ղեկավարը նախազգուշացրել Էր, որ մարդկությանն աղետ Է սպասում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌՌ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները

Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում […]
Share
Instagram
Telegram