Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

MasterNews

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ դատարան չէր բերվում՝ առողջական խնդիրների պատճառով:

Դատարանում այսօր պետք  է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գրիգորյանը պատասխանեց. «Լավ ասեմ, գրեք լավ»:

Նախորդ նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտվում է կալանքի տակ, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վլադիմիր Կլիչկոյին այրվող զբոսանավից փրկել են Միջերկրական ծովում. DPA

Իսպանիայի առափնյա պահպանության ուժերը Միջերկրական ծովում բռնկված զբոսանավից փրկել են ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին եւ նրա ընտանիքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին այս մասին հայտնել […]
Share
Instagram
Telegram