Մահացել Է դերասանուհի Ալլա Պոկրովսկայան

MasterNews

Հունիսի 25-ին 82 տարեկան հասակում վախճանվել Է ՌԽՖՍՀ ժոողվրդական արտիստուհի Ալլա Պոկրովսկայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ):
«Ալլա Բորիսովնա Պոկրովսկայան մահացել Է. այս նորությունը մեզ հենց նոր Է հասել, նրա հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել Է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Տնօրենությունում նույնպես հաստատել են դերասանուհու մահվան փաստը:
Պոկրովսկայան 1959 թվականին ավարտել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) դպրոց-ստուդիան, ինչից հետո նրան ընդունել են «Սովրեմեննիկ»-ի թատերախումբ, որտեղ նա աշխատել Է 45 տարի: Խաղացել Է ավելի քան 30 դեր:
2004 թվականին Պոկրովսկայան տեղափոխվել Է Չեխովի անվան ՄԳԹ: Երկար տարիներ դասավանդել Է դպրոց-ստուդիայում:
Դերասանուհին նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Իտալական անձրեւ», «Այսքան կարճ երկար կյանք», «Ցերեկային գնացք», «12 աթոռ», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես» եւ բազմաթիվ այլ ժապավեններ:
Ալլա Պոկրովսկայան դերասան եւ ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի կինն Էր: Նրանց որդին՝ Միխայիլը, ինչպես նաեւ թոռները՝ Նիկոլայը եւ Նիկիտան, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: […]
Share
Instagram
Telegram