ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայում. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 25-ին, ժամը 06:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Գ.Ե.) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Ա.Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Astra G» (սեփականատեր՝ Գ.Հ.) և «Nissan Xterra» մակնիշների ավտոմեքենաներին:

«Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և փակել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում: Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց […]
Share
Instagram
Telegram