Իրանի շուրջ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով. Լավրով

MasterNews

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները՝ անհատականացված պատժամիջոցներ, որոնք նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են եւ ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման...

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով […]
Share
Instagram
Telegram