Եթե վնասվածք չունենայի, ավելի խոշոր հաշվով կհաղթեի ադրբեջանցուն․ ԵԽ-ի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան

MasterNews

Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ասում է՝ վնասվածքն իրեն խանգարել է լիարժեք հանդես գալ Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ եզրափակիչ մենամարտում։

Մեր սամբիստը, հիշեցնենք, 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ու նվաճել Հայաստանի առաջին ոսկե մեդալը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում․

«Սամադովի հետ 4-րդ անգամ էի մրցում ու չորս անգամ էլ հաղթել եմ։ Կիսաեզրափակչում ռուս մարզիկի հետ մենամարտի ժամանակ ցավեցրի ոտքս ու եզրափակչում 4։0 հաշվով հաղթանակ տարա։ Եթե վնասվածք չունենայի, իրեն ավելի խոշոր հաշվով կհաղթեի։

Իհարկե, շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ուրախացնել իմ հայ ազգին»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է անվանի մարզիկը։

Հիշեցնենք՝ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։ Հայ սամբիստը հաղթել էր 7-0 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ առավելության էր հասել ռուս Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3-3):

Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստներից 3-ը մեդալ են նվաճել։ Արծաթե մեդալակիր է դարձել 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Արսեն Ղազարյանը (74 կգ)։

Սամբոյի մրցումների մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուրուգվայը հաղթեց Չիլիին և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խմբային փուլի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը C խմբում 1:0 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ: Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա-Մարիո […]
Share
Instagram
Telegram