Դպրոցների բուֆետներում կհանվի ՀԴՄ կտրոն տպելու պահանջը

MasterNews

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում քվեարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու  պատգամավոր Մանուկյանի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Այսպիսով` նախագծով նախատեսվում է վերացնել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մասքը նշել Է մարդկության իրական խնդիրը

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը վերստին հայտարարել Է աղետի մասին, որի եզրին իբր գտնվում Է մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business […]
Share
Instagram
Telegram