Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց

MasterNews

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդեց իր պաշտպանյալի կենսաթոշակի եւ գույքի վրա դրված արգելանքը վերացնել:

Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասին է, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Այս գույքի վրա արգելանք է դրվել քննիչի որոշմամբ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ նրա համաձայնությունը չկա: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Լեւոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ գույքի սեփակաանտերը Կարեն Գրիգորյանը չէ: «Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ Կառավարությունը ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել չհանելը դատարանի տիրույթում է»,- ասաց պաշտպանը:

Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն տվել է գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ:

Լսելով դատավարության կողմերին դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքների պարզումը:

Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը: Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել:

Նախորդ նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։

Լեւոն Բաղդասարյանը դեռեւս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը եւ հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը, սակայն տեխնիկական պատճառներով գործընթացը չի կատարվում:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրանի շուրջ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով. Լավրով

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին մամուլի ասուլիսում […]
Share
Instagram
Telegram