Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը. Սեդա Սաֆարյան

MasterNews

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, պետք է ինքնաբացարկ հայտնի, այսօր լրագրողներին ասաց Մարտի մեկի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Ես կարծում եմ՝ Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ կհայտնի այն հիմքով, որ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված ակտ է: Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Նրա կայացրած երկու ակտերում էլ իրենց հիմքում սուբյեկտիվության տարր պարունակում էին»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ Քոչարյանի կալանքի հարցով որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը:

Սաֆարյանն ասաց, որ կան ցուցմունքներ, որոնք կհրապարակի այն ժամանակ, երբ ժամանակը գա:

«Երբ որ երկրորդ նախագահն իրեն չենթարկվող մարդու մասին ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ, սա ցումցունքից հատված է, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության ու այս գործի քննության համար իրենից վտանգ ներկայացնել: Նրա ազդեցությունը կարող է շատ մեծ լինել այս գործի վրա»,- նշեց Սաֆարյանը:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան. Պեսկով

Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ Է հետապնդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է ՌԴ-ի […]
Share
Instagram
Telegram