Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել

MasterNews

Գերմանիայի արևմտյան Լիմբուրգ քաղաքից ոչ հեռու՝ բաց դաշտերից մեկում, Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շրջակայքում ավելի քան 1.5 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են գրանցվել: Պայթյունից հետո գետնի վրա 10մ լայնությամբ և 4մ խորությամբ խոռոչ է բացվել:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Չնայած Երկրորդ աշխարհամարտից 75 տարի է անցել, Գերմանիայի տարածքում դեռ բազմաթիվ նման չպայթած ռումբեր կան:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը նոր գիտական սարքավորում ունի

Bruker AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումը լայն հնարավորություններ է  ստեղծում հայ գիտնականների համար և առավելագույնս կիրառվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին […]
Share
Instagram
Telegram