Red Wings-ն ուղեւորներին առաջարկել Է Վրաստանի փոխարեն այցելել Երեւան կամ Մախաչկալա

MasterNews

Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում Է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը: Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել Է, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը:

Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը: «Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում Է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն Է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վրաստանի ուղղությամբ ավիաընկերության չվերթները մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ կկատարվեն ըստ չվացուցակի: «Red Wings ավիաընկերությունը կարգավորիչից ճշտումներ Է ակնկալում հուլիսի 8-ից Վրաստանի Հանրապետություն թռիչքների ժամանակավոր դադարեցման ՌԴ ղեկավարության որոշման իրականացման վերաբերյալ: Այժմ Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Բաթում-Մոսկվա չվերթներ Է կատարում շաբաթական երեք անգամ: Պլանավորում Էին հունիսի 20-ից թռչքներ սկսել Մոսկվայից Քութայիս»,-հավելել են ընկերությունում, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

6 ներկայացուցիչ, 3 մեդալ. հայ սամբիստներն ավարտեցին պայքարը Եվրոպական խաղերում

Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի դեռևս բոլոր մեդալները նվաճել են սամբիստները: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում ավարտվել են սամբոյի մրցումները, խաղարկվել է մեդալների 18 հավաքածու: […]
Share
Instagram
Telegram