Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից

MasterNews

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 24-ին կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:

Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:

Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրացական MyWay-ը ռուսաստանցիներին կվերադարձնի տոմսերի գումարը

MyWay վրացական ավիաընկերությունը հայտարարել Է, որ պատրաստ Է ամբողջությամբ ուղեւորներին վերադարձնել Ռուսաստան այն չվերթների ավիատոմսերի գումարը, որոնք պետք Է կայանային հուլիսի 8-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ […]
Share
Instagram
Telegram