Օսակայում արգելել են աղբարկղերից ու պահախցերից օգտվել մինչեւ G20-ի գագաթնաժողովի ավարտը

MasterNews

Երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելքը հունիսի 24-ին ուժի մեջ Է մտել Օսակայում, որտեղ հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Քսանի խմբի (G20) գագաթնաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է JR West երկաթուղային ընկերությունը: Այս միջոցները գործելու են մինչեւ միջոցառումների ավարտվելը:

Նաեւ, Օսակայի վարչակազմի տվյալներով՝ քաղաքում հունիսի 27-ից ճանապարհային երթեւեկության ժամանակավոր սահմանափակումներ են հնարավոր գագաթնաժողովի անցկացման վայրում, ինչպես նաեւ այն հյուրանոցների մերձակայքում, որտեղ իջեւանելու են «քսանյակի» երկրների պատվիրակությունների անդամները: Բաց այդ, գործում Է կվադրոկոպտյորների արձակման արգելքը:

G20-ի գագաթնաժողովը թվով արդեն 14-րդը կլինի պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում Է Ճապոնիայում: Համաժողովը կանցկացվի Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Գրեթե 2,7 մլն բնակչությամբ Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի կարեւորագույն գործարար ու մշակութային կենտրոններից մեկն Է, ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ինչպես սպասվում Է, գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունը կապահովեն 30 հազարից ավելի ոստիկաններ: Ճապոնիայի ԱԳ նախարարության աղբյուրն ավելի վաղ հայտնվել Է, որ ԶԼՄ-ների առնվազն 7 հազար ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները: «Գագաթնաժողովում գրանցվել Է մոտավորապես 7 հազար լրագրող»,-ասել Է նա: Մամուլի կենտրոնը կազմակերպվելու Է անմիջականորեն գագաթնաժողովի անցկացման վայրում՝ INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային համալիրում՝ քաղաքի նավահանգստային մասում: Աղբյուրը նշել Է, որ «քսանյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաները կդառնան գլոբալ տնտեսության եւ առեւտրի իրադրությունը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատանքի է հրավիրում երաժիշտների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երիտասարդ, տաղանդավոր և նպատակասլաց երաժիշտներին հրավիրում է դառնալու նվագախմբի մեծ ընտանիքի անդամ: Նվագախումբը մշտական աշխատանք է առաջարկում երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով նոր […]
Share
Instagram
Telegram