Վրացագետը քիչ հավանական է համարում Ռուսաստանի կողմից Լարսի անցակետի փակումը

MasterNews

Վրացագետը չի պատկերացնում, թե ինչ ներքաղաքական զարգացումներ պետք է տեղի ունենան Վրաստանում, որ ռուսական կողմը որոշի փակել Լարսի անցակետը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում վրացագետը նշեց, որ դա Ռուսաստանի կողմից վերջին քայլը կլինի, որը կվերադարձնի «նախավրացականերազանքի» շրջան:

«Վրաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմում է 1 միլիարդից ավելի և Ռուսաստանը 2 -3-րդ տեղում է: Ռուսաստանը պահպանում է առաջին հորիզոնականը տրանսֆերտների մասով`  մոտ 250 միլիոն դոլար»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նշեց, որ Ռուսաստանը Վրաստանի զբոսաշրջության ոլորտում բավականին լուրջ ներդրում ունի և այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կարող է արգելվել ռուսական ավիաընկերությունների կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումները, Վրաստանի տնտեսությանը զգացնել գտա:

«Այն փաստը, որ հուլիսի 8-ից է սկսելու ավիափոխադրումների արգելման գործընթացը, ցույց է տալիս, որ դա քաղաքական ուղերձ է Թբիլիսիին: Սակայն կարող է այս 3-4 օրվա ընթացքում իրավիճակը փոխվել: Մոսկվայում, կարծում եմ, ևս հասկանում են, որ մինչև հուլիսի 8-ը իրավիճակը կստաբիլիզացվի: Ավիափոխադրումների արգելումը զգացնել է տալու, որովհետև, եթե նայենք անցած տարվա տվյալները` 1.7 միլիոն այցելու էր գրանցվել Ռուսաստանի Դաշնությունից և մոտ 3 միլիարդ դոլար եկամուտ ռուս զբոսաշրջիկներն են ապահովել: Ինչքան շատ տևի այս սահմանափակումը, այնքան ավելի շատ գումար կկորցնեն Վրաստանի քաղաքացիները , ովքեր այդ ոլորտով են զբաղված, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը բավական շատ է»-, ընդգծեց Մելիքյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Առնվազն թալանչի». Պատգամավորը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին կոչ արեց հրաժարական ներկայացնել

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին կոչ արեց հրաժարական ներկայացնել: […]
Share
Instagram
Telegram