Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս

MasterNews

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

Այս մասինտեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,-նշում են դեսպանությունից։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից ներկրվող ալկոհոլի որակի նկատմամբ

«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդվում Է գերատեսչության կայքում: «Ռոսպոտրեբնադզոր»-ը նաեւ […]
Share
Instagram
Telegram