Ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է

MasterNews

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին:

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։

Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը»,- տեղեկացնում են նախարարությունից:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում

Նարեկ Մալյանի հիմնադրած «ՎԵՏՕ» շարժումը Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք է կազմակերպել: Հավաքին մասնակցում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Նարեկ Սամսոնյանը: Մալյանը կոչ արեց […]
Share
Instagram
Telegram