Ռուսաստանում կրկին հայ գործարարի են հետապնդում, Լևոն Հայրապետյանի գործի նմանությամբ

MasterNews

Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է հայ գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը: Մոսկվայի Տվերյան դատարանը նրան մինչև օգոստոսի 14-ին տնային կալանքի մեջ պահելու որոշում է կայացրել: Խուդոյանը մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերի խարդախության» հոդվածով, գրում է Ռուսարմինֆոն:

Գործարարին կասկածում են երեք հողակտորի գողանալու և 2 միլիարդ ռուբլու վնասի մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկման: Ալբերտ Խուդոյանը չի ընդունում մեղքը: Նրա պաշտպանները նշում են, որ գործը պատվիրված է:

Փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը նշել է, որ քրեական գործը հարուցվել է գործարարի ակտիվները խլելու համար: Փաստաբանի խոսքով, գործի հարուցման հետևում կանգնած են ՌԴ խորհրդարանի նախկին պատգամավոր Իլդար Սամիևը և գործարար Սերգեյ Գովյադինը:

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որը պաշտպանել է քրեական հետապնդման ենթարկված մեկ այլ հայ գործարար հանգուցյալ Լևոն Հայրապետյանին, այս գործը նմանեցնում է իր պաշտպանյալի գործին: Այս մասին նա նշել է Ռուսարմինֆոյի հետ զրույցում: Մարգարյանը նշել է, որ Խուդոյանի դեմ գործ է հարուվել հետախուզման մեջ գտնվող անձի հաղորդման հիման վրա: Նա հիշեցրել է, որ Հայրապետյանին էլ դատում էին մի գործով, որում տուժող էր ճանաչվել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևը:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Այս […]
Share
Instagram
Telegram