Ղազախստանի զորամասում պայթյունից հետո ավելի քան 30 մարդ Է դիմել բուժօգնության. Tengrinews

MasterNews

Ավելի քան 30 մարդ Է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է Tengrinews ղազախական լրատվական գործակալությունը: «34 մարդ Է դիմել Օրդաբասինի շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Նրանց բոլորին հետազոտել են»,-գործակալությանը հայտնել են Թուրքստանի մարզի առողջապահության վարչությունում, ընդսմին չեն ճշտել՝ ինչ գանգատներով են դիմել տուժածները: Հունիսի 24-ին Ղազախստանի զինված ուժերի՝ Թուրքստանի մարզի Արիս քաղաքի մոտ գտնվող զինապահեստներից մեկում բռնկում Է տեղի ունեցել, որի հետեւանքով այրվել Է զինամթերքի մի մասը: Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատահարի վայր Է ուղարկել հատուկ ստեղծված հանձնախումբ, Ղազախստանի զինուժերի անձնակազմը հետեւանքների վերացման միջոցներ Է ձեռնարկել: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Թուրքստանի մարզի վարչակազմի ղեկավար Ումիրզաք Շուքեեւը, Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մարզի տարածքում: «Արտակարգ դրությում Է հայտարարված մարզում: Մոբիլիզացված են բոլոր շրջանները, բոլոր մերձակա բնակավայրերը: Տեղի ունեցածի մասշտաբները պահանջում են տարհանել ամբողջ քաղաքը: Բոլոր ուղղություններով կշարժվեն ավտոմեքենաների շարասյուներ, կվերցնեն մարդկանց, կտեղափոխեն հատուկ կազմակերպված ճամբարներ»,-ասել Է Շուքեեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը զորքը բերել է բարձր մարտական պատրաստության. Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսաստանի Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսել: Զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա ասել է, […]
Share
Instagram
Telegram