ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում

MasterNews

Նարեկ Մալյանի հիմնադրած «ՎԵՏՕ» շարժումը Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք է կազմակերպել: Հավաքին մասնակցում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Նարեկ Սամսոնյանը: Մալյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին՝ չխանգարել ՍԴ բնականոն աշխատանքը, չխոչընդոտել ՍԴ աշխատակիցների ելքն ու մուտքը։

«Մենք այստեղ ենք լրիվ ուրիշ նպատակով, այստեղ ենք, մեր ուժերով ապահովենք Սահմանդրական դատարանի բնականոն աշխատանքը, որն արդեն մի քանի օր է՝ մի խումբ անլվաներ, փորձելով ներկայանալ որպես ժողովուրդ, փորձում են խափանել։ Մենք այստեղ ենք, որպեսզի այդ մի խումբ անլվա ու ինքնակոչ ժողովրդին ցույց տանք իրենց տեղը։ Առավոտ այստեղ էին այդ անլվաները, նրանցից շատերի անունները չգիտեմ, նույնիսկ մարդ կա, որին ուղղահայաց դիրքով չեմ տեսել։ ՍԴ-ն պետք է աշխատի բնականոն հունով, ով սա չի հասկանում, շատ մատչելի ես կբացատրեմ իրեն»,- ասաց Մալյանը:

Ըստ շարժման տարածած հայտարարության «ՎԵՏՕ»-ն տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք է սկսում:

Նրանք նշում են, որ ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մալյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է հնչեցնում՝ ակնհայտորեն փորձելով սադրել ու հունից հանել, բախումներ հրահրել կամ առնվազն հայտնվել ոստիկանությունում: Նպատակը թերեւս բոլորին է հասկանալի:

Հիշեցնենք, դեռ շաբաթ օրվանից լուրեր կային, որ ՀՀԿ-ն երկուշաբթի օրը՝ այսօր, բողոքի ակցիա է անելու Սահմանադրական դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի: Այսօր, փաստորեն, մոբիլիզացրել են իրենց ուժերը: ՍԴ-ի մոտ մի քանի տասնյակ մարդ կա հավաքված, 30-ից առավելագույնը՝ 50: Նրանց մի մասը շատ երիտասարդ են, ակնհայտորեն ուսանող եւ ըստ ամենայնի՝ Արդարադատության ակադեմիայից, որի նախկին ռեկտորը Ռուբեն Մելիքյանն էր:

Սահմանադրական դատարանի վրա վերահսկողության կորուստը մերժված ռեժիմը ծայրահեղ հիվանդագին է տանում եւ այն, ինչ հիմա սկսվել է ՍԴ-ի դիմաց, խիստ կանխատեսելի էր:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որը նոր Սահմանադրության, այսպես ասած, համահեղինակներից մեկն է, այնպիսի ձեւակերպումներ էր մտցրել Սահմանադրության տեքստում, որը նրան հնարավորություն կտար դառնալ ՍԴ ցմահ նախագահ: Սերժ Սարգսյանի եւ տապալված ռեժիմի հագով կարված Սահմանադրությունը, սակայն, բոլոր առումներով դուրս է գալիս մերժվածների դեմ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 24-ին կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված […]
Share
Instagram
Telegram