Հեգնում եք, է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա

MasterNews

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում նկատողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին՝ մնալ պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում․

«Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի արեք այդպես, չի կարելի։ 88 պատգամավոր ունի «Իմ քայլը», որեւէ մեկը չի բղավում։ Այսինքն՝ էդ ի՞նչ խոսելու ձեւ է։ Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին է վերաբերում»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին՝ հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝  խոսքը ոճաբանության մասին է. «Խոսում եք ատելության մթոնոլորտի, ինչ-որ բաների մասին, այստեղից է սկսում, երբ ծաղրում եք, հեգնում եք, է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա»,- ասաց նա:

Ա. Սիմոնյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ հիշեցնելով, որ ժամանակին նա ասել է, որ պատգամավորական մեծ փորձ ունի:

«Այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Հոկտեմբերի 2 կազմակերպելու փորձի մասի՞ն է խոսքը, թե՞ խոսակցության մեջ տղան տղային սիրուն-գեղեցիկ ասելու մասին է խոսքը։ Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ։ Թող ոչ ոք չկասկածի՝ արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ։ Ընդդիմություն ենք եղել, ոչ մեկից չենք վախեցել, հիմա դուք պատկերացրեք դրա արձագանքը ոնց է լինելու»,- ասաց Սիմոնյանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հաշվեքննիչ պալատը Քաղաքացիական ավիացիայում նկատել է խնդիրներ

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018-ին հաշվեքննության ընթացքում նկատել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պատկանող կասկածներ: Եվ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ […]
Share
Instagram
Telegram