ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարզադատ Կարապետյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կառավարությունը զբաղվում է ավիացիայի խնդիրներով:
Նա ընթերցեց ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան հարապարակումը, որում նշվում է.
«Շաբաթ առավոտյան՝ հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն`«Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»:
Վարազադատ Կարապետյանն ասաց, որ այսինքն՝ այն թեման, որի շուրջ կառավարության անդամների հասեցին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անպարկեշտ էր արտահայտվում, այդ թեման հենց ի սկզբանե եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ արդեն լուծումը կա: