Հալաբյան և Կիևյան փողոցներում արդիականացվելու են արտաքին լուսավորության համակարգերը

MasterNews

Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախագիծը կիրականացվի  ՄԱԶԾ-ի աջակցությամբ քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով:

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը մեկնարկել է հունվար ամսին: «Այս նախագծի համար մենք ֆինանսավորում ենք ընդհանուր նախագծի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը պետք է վճարենք 5 տարիների ընթացքում խնայողությունների հաշվին»,-ասաց նա, հավելելով, որ նախագծի իրականացման նպատակով մրցույթ կհայտարարվի:

Հրաչյա Սարգսյանը հույս հայտնեց, որ նախագիծը ավարտին կհասցվի մինչ տարեվերջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության կողմից Կենտրոն վարչական շրջանում տեղակայված Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող տարածքում, մեկնարկել են […]
Share
Instagram
Telegram