Լճաշենի համալիրը փլվել է, 17-ամյա երիտասարդ է մահացել

MasterNews

Հունիսի 23-ին, ժամը 15.35-ին, ՀՀ ԱԻՆ Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ Լճաշենի համալիրը փլվել է, փլատակների տակ մարդ է մնացել:
Նույն օրը, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ փրկարարների կողմից Լճաշենի համալիրի տարածքից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2002 թ. ծնված Էմիլ Վարդանյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.25-ի սահմաններում, Լճաշեն համայնքում գտնվող նախկին կաթնային համալիրի տարածքում փորվածքը փլվելու հետևանքով փորվածքի մեջ գտնվող Է. Վարդանյանը մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հեգնում եք, է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում նկատողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին՝ մնալ պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում․ «Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի արեք […]
Share
Instagram
Telegram