Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

MasterNews

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի եւ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի եւ համայնքային միավորումների համառուսական կոնգրեսի համատեղ համաժողով նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Crans Montana» միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION […]
Share
Instagram
Telegram