Լարագնացն անցել Է երկնաքերների միջեւ ձգված ճոպանով Նյու Յորքի Թայմս քվերում

MasterNews

Գինեսի գրքի ռեկորդակիր ամերիկացի լարագնաց Նիք Վալենդան անցել Է այն ճոպանով, որը 25 մետր բարձրությամբ ձգված Էր երկնաքերների միջեւ Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Լարախաղացը հնարք Է կատարել իր քրոջ՝ Լիանայի հետ, որը նրան ընդառաջ Է շարժվել 396 մետր երկարությամբ ճոպանի վրայով: Ճանապարհի կեսին ակրոբատները հանդիպել են, եւ այն բանից հետո, երբ մեկը մագլցելով անցել Է մյուսի վրայով, շարունակել են ուղին: Գետնից հնարքը դիտել են հարյուրավոր զբոսաշրջիկներ եւ Նյու Յորքի բնակիչներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի եւ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ […]
Share
Instagram
Telegram