Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը

MasterNews

Երևանի քաղաքապետարանն այս տարի  ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝  տարիների ընթացքում Նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով  Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,-ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: «Մրցույթ կիրականացվի այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,-հավելեց նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հալաբյան և Կիևյան փողոցներում արդիականացվելու են արտաքին լուսավորության համակարգերը

Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախագիծը կիրականացվի  ՄԱԶԾ-ի աջակցությամբ […]
Share
Instagram
Telegram