ԲԷՑ-ում Հաշվեքննիչ պալատը խոշոր բացահայտումներ է արել

MasterNews

Էներգետիկ ոլորտում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում: Այս մասին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

“Նյութը բավական ծավալուն է, երկու առանձին դեպքերով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առկա են խնդիրներ թե մրցութային գործընթացի, թե դրանց կատարման ֆինանսական կարգապահության մասով: Տրվում են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտականությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ”,- ասաց Յոլյանը:

Նա նշեց, որ էներգետիկ ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ԲԷՑ-ի և արտասահմանյան ընկերությունների միջև հաճախ առաջացել են անհամաձայնություններ և միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ: Միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի պահանջները հաճախ անտեսվել են: Տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վեց ենթակայանների վերակառուցումը նախատեսվել էր ավարտել 2018 թվականի ընթացքում, սակայն 2018-ի սեպտեմբերի վերջի դրությամբ դրանց աշխատանքների կատարողականները տատանվում էին 21-44 տոկոսի միջակայքում:

“Ընդհանուր առմամբ արձանագրվել են 246 դեպքով անհամապատասխանություններ, որից ավելի քան 30-ը՝ ֆինանսական բնույթի: Դրամային արտահայտությամբ դրանք կազմում են մոտ 10 մլրդ դրամ”,- ասաց Յոլյանը:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԴԽ հրաժարական տված անդամը առաջարկներ է ներկայացրել

ԲԴԽ արդեն նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը Facebook-ի իր էջում գրել է. Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետեւյալ խնդիրները. 1. Բոլոր դատական ատյանների […]
Share
Instagram
Telegram