Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

MasterNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։ Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը

Երևանի քաղաքապետարանն այս տարի  ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նրա […]
Share
Instagram
Telegram