Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

MasterNews

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծաղիկներ է խոնարհել Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին

Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի  ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին և հարգաքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի […]
Share
Instagram
Telegram