Ֆրանսիայի հրապարակում վրաերթի հետևանքով 4 մարդ վնասվածքներ է ստացել

MasterNews

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 22-ին, ժամը 23:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ջ.Մ.-ն (ծնված 1990 թ.) «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ. (ծնված 1971 թ.) Ա.-երին, Գ.Դ.-ին (ծնված 1957 թ.) և Կ.Ս.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատի մարզում 25-ամյա վարորդը «Վեգա» ընկերության Ford-ով գլորվել է ձորը

ունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. […]
Share
Instagram
Telegram