Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով

MasterNews

Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի  թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways  ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հրապարակման մեջ ավիաընկերությունը հղում է կատարել ՌԴ իշխանությունների հայտարարությանն առ այն, որ ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից հետո արգելվելու է իրականացնել կանոնավոր չվերթներ` Ռուսաստանից Վրաստան:

«ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն` արգելքը տարածվելու է նաեւ  Georgian Airlines ընկերության վրա:Եթե վրացական ավիափոխադրումների վրա եւս արգելքը տարածվի, ապա Georgian Airways-ն իր ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթներ`  Թբիլիսի-Երեւան-Մոսկվա», – նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս-վրացական հարաբերությունների սրման հետեւանքով չվերթների ժամանակավորապես դադարեցման պայմաններում Հայաստանի տուրիստական կազմակերպությունները փորձում են լավատեսորեն տրամադրվել եւ ակնկալել Ռուսաստանից զբոսաշրջիկների աճ։

Վրաստանում վերջին երկու օրերի տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ զբասաշրջիկներն առայժմ չեն շտապում չեղարկել ծրագրերը.  ‹‹Փաստինֆո››-ին տարբեր տուրիստական կազմակերպություններից հայտնեցին, որ դեպի Թբիլիսինախապես ձեռք բերված ավիատոմսերը վերադարձնելու դեպքեր չեն արձանագրվել։ ‹‹Յունայթեդ Թրավել›› տուրիստական գործակալությունից նշեցին նաեւ, որ իրենք Երևան-Թբիլիսի չվերթներ այս պահին էլ ունենլ: Տուրիստական կազմակերպությունից հայտնեցին նաև, որ մեծամասամբ հանգստացողները Վրաստան են գնում մեքենայով:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինչպե՞ս է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել

39-ամյա Մարտին Խաչատրյանը նախկինում դատված է եղել 4 անգամ, որոնց ավելացավ նաև 5-րդը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նա արդեն իմացել է մոր մահվան մասին: Եվ իհարկե […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram