Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք (լրացված)

MasterNews

Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 11:00-ին:

Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Ժամը 11:00-ից մինչև 12:00-ն 4 հրշեջ-փրկարար իրականացրել է հերթապահություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ  և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Ժամը 21:43-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիայի հրապարակում վրաերթի հետևանքով 4 մարդ վնասվածքներ է ստացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 22-ին, ժամը 23:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ […]
Share
Instagram
Telegram