Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող

MasterNews

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը՝ Armnoc

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն: Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի […]
Share
Instagram
Telegram