Նուրսուլթան Նազարբաևն ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

MasterNews

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»:

Ղազախստանի առաջին նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրացական ավիաընկերությունը ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Երեւանի միջոցով

Georgian Airways ավիաընկերությունն ուղեւորներին կառաջարկի տրանզիտ չվերթ` Թբիլիսի-Երեւան-Մոսկվա, եթե վրացական ավիաընկերություններին արգելվի  թռչել ռուսական օդանավակայաններ: Այդ Georgian Airways  ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ: Հրապարակման մեջ ավիաընկերությունը […]
Share
Instagram
Telegram