ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 23-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Հ.Խ., ծնված 1990 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Մ.Խ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Տ.Վ. (ծնված 1985 թ.) և Մ.Խ. (ծնված 2004 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը՝ հունիսի 24-ին

Հանրապետության տարածքում հունիսի 24-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 […]
Share
Instagram
Telegram