Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

MasterNews

Հայաստանն առաջին մեդալն է նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մրցեց Իտալիայից Միշել Ալսիոյի հետ, սակայն պարտվեց նվազագույն հաշվով: Դավիթ Գրիգորյանը դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Հունիսի 22-ին, ժամը 15:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» արագ սննդի կետում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ […]
Share
Instagram
Telegram