Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան չեմպիոն

MasterNews

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն:

Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10-0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում համապատասխանաբար 11-0 և 10-0 հաշիվներով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վասիլև Կարամֆիլկովին և Մակեդոնիան ներկայացնող Ռեդջեփ Հաջարիին:

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևն էր: Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի՝ 6-3 հաշվով կամային հաղթանակով:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել Գենիկ Ասատրյանը, իսկ 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 10 ըմբիշով:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 23-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram